|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախի շրջափակման օրերին Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող Լիաննա Պետրոսյանը Վաղարշապատի ընտրություններից մեկ ամիս առաջ Խոյի և Վաղարշապատի արցախցիներին կանչել է ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ հանդիպման: Այս մասին գրել է լրագրող Լիա Սարգսյանը:
«Հանդիպումը նախընտրական քարոզարշավ է, փաստացի արցախցիներին օգտագործում են՝ քվե ստանալու համար, և այս կեղտոտ գործին միացել է Արցախից տեղահանված Լիաննա Պետրոսյանը:
Ներկա արցախցիների մեծ մասը առհասարակ տեղյակ չեն, թե ինչ հանդիպում է, ում հետ է, ասում են՝ զանգել են, կանչել մշակույթի պալատ: Մի արցախցի կին անկեղծացավ՝ այլևս որևէ ակնկալիք չունի այս իշխանությունից, միակ երազանքն է՝ վերադառնալ Արցախ: Մի քանի արցախցի էլ խոստովանեցին՝ ինչ խոստում էլ ստանան՝ ՔՊ-ին չեն ընտրելու:
ՔՊ-ական իշխանությունը, որ ջնջել է Արցախը հայոց պատմության էջերից, խորշում է անգամ արտաբերել Արցախ բառը՝ այն համարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ, թիրախավորում նրանց, ընտրություններից առաջ փորձելու է օգտագործել մեր հայրենակիցներին՝ իշխանությունը պահելու համար:
Սա ոչ միայն քաղաքական անբարոյականություն է, այլև հերթական ապացույցն այն փաստի, որ գործող իշխանության համար արցացիների ճակատագիրը ոչ մի արժեք չունի»,- գրել է նա։