|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 12-ին ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,- հայտնում է shamshyan.com-ը։