կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 16:52
Տարածաշրջան

Նրան ո՞վ ատրճանակ տվեց. ընդդիմությունը՝ Էրդողանին

Նրան ո՞վ ատրճանակ տվեց. ընդդիմությունը՝ Էրդողանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախպագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մի քանի կարևոր հարց է ուղղել Էրդողանի կառավարությանը:

Ըստ Demokrathaber-ի՝ Քըլըչդարօղլուն նախ հայտարարել է, որ նման  «դավաճան հարձակման միջոցով իրականացված սպանությունը Թուրքիային սազական չէ», այնուհետև հացագործի մասին հարց ուղղել՝ «նրան ատրճանակ ո՞վ տվեց»:

«Պետք է ուշադրություն դարձնենք այն փաստին, որ դեսպանին սպանողը ոստիկան է: Մեկ այլ հարց է նաև հացագործի սպանությունը: Ո՞վ նրան հրահրեց, նրան ո՞վ ատրճանակ տվեց»,- ասել է նա՝ կոչ ուղղելով կառավարությանը՝ «բացահայտեք՝ ո՛վ է կանգնած սպանություն հետևում»:

Քըլըչդարօղլուն նաև քննադատել է երկրի դատական համակարգը: «Քաղաքական իշխանության պատվերը կատարողը դատավոր չի կարող կոչվել»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ հիշեցնելով, որ Թուրքիան ձերբակալված լրագրող ունեցող երկրների թվում առաջինն է, իսկ իշխանություններն ուրիշ մտահոգություն չունեն, բացի «ինչ-որ մեկին» (ակնարկելով Էրդողանին) նախագահ դարձնելուց: