|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ յուրային դատավորները շարունակում են ոսկորի պես մնալ իշխանության կոկորդում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում է 2013 թվականից Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, որն ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է, Քեթրինի Միհրանի քեռու աղջիկը, Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինը: Տ. Փոլադյանը, հիշեցնենք, կալանավորված էր մեկ տարի` առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով, եւ այս տարվա սկզբին է ազատ արձակվել։
Հիմա էլ կինն է իրավապահների թիրախում: Թե կոնկրետ ինչ գործով, մեզ չհաջողվեց պարզել: Հիշեցնենք, որ 2022-ին Գլխավոր դատախազությունը միջնորդել էր ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով, Անի Հարությունյանին մեղադրում էին կեղծ հայտարարագիր լրացնելու համար:
Իսկ ամիսներ առաջ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 13 անշարժ գույք՝ Երեւանում, 1 անշարժ գույք՝ Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում: