Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Հետքը» գրում է. «Նկարում նշված հատվածում, մինչև ճանապարհի ասֆալտապատումը, եղել է կոյուղաջրերի հեռացման դիտահոր: Սակայն, ասֆալտապատումից հետո բնակիչները դիտահորը չեն գտնում: Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի խաչմերուկից սկսվող Սբ. Մովսես Խորենացի-Տերյան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2025թ. օգոստոսի 31-ի կեսգիշերին, որպեսզի ճանապարհը սեպտեմբերի 1-ին բաց լինի դպրոցականների համար: Սակայն, լույսը բացվելուն պես, Խորենացի փողոցի 4 սեփական տան բնակիչները նկատել են, որ կոյուղու դիտահորն անհետացել է: Պարզվել է, որ դիտահորը ևս ասֆալտապատել են ու հետքը «կորցրել»:
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ անցկացվել է նոր կոյուղագիծ: Բնակիչներից Վարդան Առաքելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Խորենացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2025թ. ապրիլի 28-ից: Այս ընթացքում շինարարները երկու անգամ վնասել են իր առանձնատան կոյուղագիծը: Գարշահոտությունն ու կեղտաջրերը լցվել են տան տարածք: Ըստ Վ. Առաքելյանի՝ առաջին անգամ կոյուղագիծը վերանորոգել է շինարարական ընկերությունը, իսկ երկրորդ անգամ նորոգման և նոր կոյուղագծին միացնելու ամբողջ ծախսը՝ մոտ 100 հազ. դրամ, ինքն է հոգացել:
Երբ օգոստոսի 31-ի կեսգիշերին ասֆալտապատման աշխատանքներն ավարտել են, նշված 4 տների բնակիչների մտքով չի անցել, որ կարող է առավոտյան իրենց կոյուղու դիտահորը տեսնեն ասֆալտապատ վիճակում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։