|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:
Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է.
կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:
Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`
. պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
. կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին անհապաղ հայտնել անասնաբույժներին,
. չգնել և չխնամել շներ առանց կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ անասնաբույժի տեղեկանքի,
. կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի։