|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ադրբեջանի նախագահը բավականին կոշտ ելույթ է ունեցել, որով, ըստ էության, Հայաստանի հետ գործընթացը մտցնում է փակուղի, ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը.։
«Շանտաժ, ուժի կիրառման սպառնալիք և ցանկացած գնով իր ռազմավարական նպատակներին հասնելու չհիմնավորված հավակնություններ։
Թվում է թե Ալիևն այս մասին հաճախ է խոսում, սակայն սա այն դեպքերից է, երբ խոսքում հստակ երևում է պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը։
ՀՀ իշխանության «խաղաղության օրակարգը» վաղուց սպառվել է, հասարակությանը տված խոստումը տապալված, իսկ իշխանության ղեկին գտնվողները երկրի գլխին կախված նոր վտանգները չեզոքացնելու և իրադրությանը համահունչ գործելու որևէ լուրջ, առարկայական քայլ չեն ձեռնարկում։
Նոր փորձություններին Հայաստանը դիմավորում է պարտվածների խմբակով, համատարած անտարբերության և հասարակությանը մոլորեցնելու, ստելու իշխանական քարոզչությամբ»,- գրել է Աբրահամյանը։