|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։
Fox News-ի եթերում Թրամփը հայտարարել է, որ Սորոսը ֆինանսավորել է բողոքի ցույցերն ու երիտասարդության արմատականացումը՝ նպաստելով «ահաբեկչության և ծայրահեղականության թեժացմանը»։
«Մենք կհետևենք, թե ինչ է տեղի ունեցել Սորոսի շուրջ, որպեսզի հասկանանք՝ դա կապված է նաև ՌԻԿՕ-ի (1970թ․ ընդունված ԱՄՆ դաշնային օրենք՝ ուղղված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին) հնարավոր կիրառման հետ նրա և մի խումբ այլ անձանց նկատմամբ»,– ընդգծել է Թրամփը։