|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Պահեստազորի գնդապետ, ՊաՀԱԿ-ի ղեկավար և գրքի թարգմանիչ Տիգրան Հովհաննիսյանը կարևորեց այս գրքի հայերեն թարգմանությունը՝ ընդգծելով, որ այն արդեն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և շարունակում է արժեքավոր մնալ, քանի որ ցույց է տալիս՝ մարդկային բնորոշ գծերը դարերի ընթացքում չեն փոխվում։ Նրա խոսքով՝ գրքի շաբլոնը լիովին կիրառելի է նաև Հայաստանի հետպատերազմյան իրականության վրա։
Հովհաննիսյանը շեշտեց, որ գլխավոր խնդիրն առաջնորդների կրթության, դաստիարակության և ճիշտ ուղղորդման հարցն է․ եթե սա բացակայում է, ապա պարտությունները դառնում են անխուսափելի։ Օրինակ բերեց Ֆրանսիայի փորձը, երբ 1871-ի պարտությունից հետո պետությունը կենտրոնացավ կրթության վրա և կարողացավ դիմակայել ավելի ուժեղ հակառակորդին։
Նա նշեց, որ մեր իրականության մեջ ևս զինվորականները պետք է ունենան ներքին զտիչ՝ տարբերելու ճիշտը սխալից և կարողանան ինքնակրթվել ու ինքնակառավարվել։ Ըստ նրա՝ գրքի թարգմանությունը ոչ այնքան բանակի շարքային զինվորներին, որքան բարձրագույն հրամանատարությանը և նրանց քաղաքական պատասխանատվությանը ուղղված քննադատություն է։
Վերջում նա ընդգծեց, որ հայկական իրականության մեջ իսկական հայրենասիրությունը դրսևորվում է ոչ թե լոզունգներով, այլ գործնական նվիրվածությամբ և պատրաստակամությամբ կրել դժվարությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։