|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են 42 ուկրաինական դրոն։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ սեպտեմբերի 12-ի ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 06.00-ն, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով վնասազերծվել և ոչնչացվել է 42 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում 15-ը՝ Ռոստովի մարզի, 12-ը՝ Բելգորոդի մարզի, 10-ը՝ Վոլգոգրադի մարզի, 2-ը՝ Ղրիմի Հանրապետության և 1-ական՝ Կալուգայի, Կուրսկի և Սմոլենսկի մարզերի տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ: