|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ոչ ոք չպետք է զրկվի կյանքից, ազատությունից կամ ենթարկվի հալածանքների միայն այն պատճառով, որ արտահայտում է իր կարծիքը կամ տարածում քաղաքական գաղափարներ։ Այս համոզմունքը կրող մարդիկ չեն կարող անտարբեր մնալ երիտասարդ քաղաքական գործիչ, պահպանողական հայացքների ու քրիստոնեական արժեքների ջերմեռանդ քարոզիչ Չարլի Քըրքի դաժան սպանության առջև։
Պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով, իսկ Չարլի Քըրքի հիշատակը արժանի է ոչ միայն սոցցանցային գրառումների, այլև իրական ծաղիկների ու կենդանի խոսքի։
Ուստի մենք մի քանի ընկերներով վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, կհավաքվենք Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ (Ծովակալ Իսակովի պողոտա)՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու համար։ Եթե ժամանակ ու ցանկություն ունեք՝ կարող եք միանալ։ Կամ էլ կարող եք մոտենալ ավելի ուշ»։