|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Սևանա լիճը 9 սմ ով պակաս ա, էսպես չգիտեմ ուր կհասնի»,- այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել էր արտահերթ նիստ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է 2025 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3:
Մանրամասն՝ տեսանյութում։