Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 852 մլն 137 հազար ԱՄՆ դոլար է: Հուլիսին արդեն այս ցուցանիշը զգալի փոփոխություն է կրել եւ դարձել 14 մլրդ 98 մլն ԱՄՆ դոլար։
Արտաքին պարտքը՝ 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է:
Հունիս ամսվա տվյալների համաձայն՝ մեկամսյա կտրվածքով ՀՀ պետական պարտքն ավելացել է 116 մլն 520 հազար դոլարով: Ընդ որում՝ արտաքին պարտքը 46 մլն 7 հազար դոլարով պակասել է, իսկ ներքինը ավելացել է 162 մլն 527 հազար դոլարով:
2024 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը 12 մլրդ 842 մլն 240 հազար դոլար էր, որից արտաքինը՝ 6 մլրդ 454 մլն 151 հազար, իսկ ներքինը՝ 6 մլրդ 388 մլն 88 հազար դոլար:
Հարկ է նշել, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12,157 մլրդ դոլար, որը մեկ տարի անց աճել է գրեթե 1 մլրդ դոլարով։
Հարկ է նշել, որ դեռ 2018 թվականին կանխատեսում կար, որ Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի վերջին հնարավոր է հատի 7 միլիարդ դոլարի սահմանագիծը: Սակայն ՔՊ-ականների կառավարման 7 տարիների ընթացքում այն կրկնապատկվել է»։