|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրել է․
ՔՊ-ում ակտիվ քննարկում են՝ ինչու, այնուամենայնիվ, ամենակարկառուն ՔՊ-ականներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, կուսակցության ղեկավար մարմնում` ՔՊ վարչությունում ընդգրկվելու հավակնություններ չդրսեւորեց, վարչության անդամի թեկնածություն չառաջադրեց։
Նրա մտերիմների կարծիքով, Արշակյանը շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ միշտ ունեցել է սեփական կարծիքը. եթե անգամ չի արտահայտել, միեւնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին եւ չի կրկնել նրա՝ իրեն դուր չեկած տեսակետները:
Դրա համար էլ նախընտրել է չմտնել վարչություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, նրա յուրաքանչյուր անհեթեթությունը րոպե առաջ կրկնողներն ու նրա հրահանգով կամրջից նետվելու պատրաստ անձինք։
Արշակյանին հարցրինք իր չառաջադրվելու պատճառների մասին, կարճ-կոնկրետ պատասխանեց․ «Ցանկություն չունեի»: Թե ինչու չուներ` չասաց։