Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան գրում է․
«Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ։ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։ Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։ Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է:
Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր, Ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»։