|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 13-18-ը պաշտոնական այցերով կմեկնի Իսրայել և Մեծ Բրիտանիա։Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Իսրայելում նա ուրվագծելու է Ամերիկայի առաջնահերթությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության համատեքստում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության ավելի լայն խնդիրներում՝ վերահաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը։ Պետքարտուղարը կընդգծի նաև ընդհանուր նպատակները՝ թույլ չտալ ՀԱՄԱՍ-ի վերադարձը Գազա և ապահովել բոլոր պատանդների վերադարձը։
Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ միանալու ԱՄՆ նախագահի պատվիրակությանը նրա երկրորդ պետական այցի ընթացքում։ Ռուբիոն հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերի հետ։ Քննարկվելու են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը գլոբալ կարևորագույն հարցերում, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը, Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատումը, Գազայի հատվածում հրադադար հաստատումը, ինչպես նաև Չինաստանի հետ մրցակցությունը։