Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC) երեկ՝ փետրվարի 19 ներկայացրել է միլիտարիզացիայի համաշխարհային ինդեքսի ամենամյա զեկույցը: Զեկույցը կազմվում է հաշվի առնելով ակտիվ ռազմական գործողություններին մասնակից լինելը, բնակչության թվաքանակի և զորքերի թվի հարաբերակցությունը, ռազմական ծախսերը և այլն:
Առաջին հորիզոնականում, ինչպես նախկիններում, շարունակում է զբաղեցնել Իսրայելը, որտեղ 9 մլն բնակչության պարագայում ակտիվ ծառայության մեջ է 169 հազար զինծառայող, իսկ 465 հազարն էլ պահեստում են:
Իսրայելին հաջորդում է Սինգապուրը, այնուհետև Հայաստանը, որը Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է: Հայաստանին հաջորդում են Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: Նախորդ տարվա համեմատ բոլոր երկրները պահել են իրենց դիրքը, բացի Ադրբեջանից, ով 12-րդ հորիզոնականից հասել է 10-ի. այս մասին, Yerkir.am-ը տեղեկանում է bicc.de կայքից:
Ըստ Global Firepower-ի տվյալների՝ մոտ 3 մլն. բնակչություն ունեցող Հայաստանն ունի 45.000 ակտիվ զորք, իսկ պահեստային զորքերի թիվը կազմում է 200.000:
Իսկ Ադրբեջանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, ունի 10 մլն. բնակչություն (Ադրբեջանի բնակչության թվաքանակը բազմիցս է կասկածի տակ դրվել՝ ուռճացված լինելու պատճառով՝ խմբ.), ունի 126.000 ակտիվ և 300.000 պահեստային զորք:
Զեկույցում նշվում է, որ Արևելյան Եվրոպայի ռազմականացումը կապված է «ռուսական վտանգի» հետ: 6-րդ հորիզոնականում գտնվող ՌԴ-ն, բացի այդ, 2016-18 թթ. նվազեցրել է ռազմական ծախսերը՝ 82.6 մլրդ. դոլարից իջեցնելով 64.2 մլրդ. դոլարի:
BICC-ի զեկույցը վերաբերում է 154 երկրի: ԱՄՆ-ն զբաղեցրել է 31-րդ, Չինաստանը՝ 94, Թուրքիան՝ 19, Վրաստանը՝ 49, Իրանը՝ 24-րդ հորիզոնականը:
Ա. Եղիազարյան