Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի հրամանով իր իսկ քավոր Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Լուրը հաստատում են Yerkir.am-ի աղբյուրները Տավուշից:
Նաև տեղեկացնում են, որ Հայկ Ղալումյանն ու համայնքի՝ օրերս հրաժարական ներկայացրած ղեկավար Վարդան Ղալումյանը հորեղբոր թոռներ են: Իջևանում խոսում են, որ վերջին շրջանում Հայկն անընդհատ հորդորել է Վարդանին, որ հրաժարական տա, բայց, տեսնելով, որ չի անում, հրահրել է, որ ստուգումներ սկսվեն նրան պատկանող ձեռնարկություններում, մինչև որ վերջինս հրաժարվել է պաշտոնից:
Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը ստուգումները հրահրել է նաև իր հարազատ եղբայր՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի միջոցով՝ ասում են իջևանցիները:
Փաստորեն, նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցելու շարժառիթը Փաշինյանի քավորին քաղաքը սկուտեղի վրա մատուցելն էր: Ըստ վարչապետի՝ սա է «ժողովրդի իշխանությունը»:
Սա մարտահրավեր է նաև մյուս համայնքներին. պարզորոշ է, որ այս սցենարը կիրառվելու է նաև այլ վայրերում՝ ըստ այդմ, սպասենք այսպիսի «ժողովրդավարության» նորանոր դրսևորումների:
Հայկ և Վահե Ղալումյանների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից է և նախկինների օրոք՝ 2001-2008 թթ., եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Իջևանցիներին կասկածելի է թվում նախկին՝ Հանրապետական իշխանությունների հետ Փաշինյանի կապը՝ ՀՀԿ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից մեկի որդուն իր քավորը նշանակելու առումով: Նրանք ասում են՝ Նիկոլին թվում է, թե Իջևանն իր հոր բոստանն է, պաշտոնյաներին փոխում է սեփական քմահաճույքով՝ անտեսելով քաղաքացիների կարծիքն ու ընտրությունը:
Ի դեպ, Վարդան Ղալումյանը մինչև այսօր չի միացրել բջջային հեռախոսը. հրաժարական ներկայացնելու պահից նա բոլորի համար անհասանելի է: