կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 11:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորների տեղը հասարակական հիերարխիայի առաջին շարքում պետք է լինի․ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում նրանց խնդրել է նստել առաջին շարքում

Բարեբախտաբար, դատավորի այն տեսակը, որն առաջնորդվում է ոչ թե ՀՀ Սահմանդրությամբ և օրենքներով, այլ նեղ անձնական շարժառիթներով, փոքրամասանություն է մեր դատական համակարգում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում իր գլխավորած հանձնաժողվոի հրավիրած լսումների ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով:

Խորհրդարանում են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահը խնդրել է, որ դատավորները նստեն դահլիճի առաջին շարքում, քանի որ համարում է, որ դատավորները հասարակական հիերարխիայի առաջին շարքում պետք է լիներ և որևիցե հարգանքի նշան չպետք է դիտարկվի որպես ավելորդ դատական իշխանության ներկայացուցիչների հանդեպ։

«Այո, դուք պետք է արժանանաք ամենայալն վստահության և հարգանքի հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից։ Ձեր պարտականությունն է իրականացնել արդարադատություն, մեր պարտականությունն է ապահովել ձեր բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ․ այսպիսի դատական համակարգ ենք ուզում տեսնել Հայաստանում, այսպիսի համակարգի համար է քաղաքացին ոտքի կանգնել։ Գիտեմ, որ ճանապարհը դժվար է լինելու, բայց կկարողնանաք հասնել նրան, որ ՀՀ-ում լինի օրինական դատական համակարգ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ 1 տարի առաջ էլ անցումային արդադատության մասին էին լսումներ անցկացնում՝ առավել կոշտ վեթինգի միջոցներ կիրառելու համար։

«Դատական համակարգում ունեինք և շարունակում ենք ունենալ բազում խնդիրներ։ Այն ժամանակ և այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ դատական իշխանության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտները հավուր պատշաճի իրականացնում են իրենց պարտականությունը, նրանց մեծամասնությունը օր և գիշեր աշխատում է, որ մենք ունենանք որակյալ արդարադատություն։ Շատ դեպքերում դա տաժանակիր աշխատանք է՝ հաշվի առնելով այն ծանրաբեռնվածությունը, որը դրված է դատավորի ուսերին»,-արձանագրեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ դատական համակարգում այս տեսակի պարզ, անկեղծ, անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում, բայց անդրադարձավ նաև այն փոքրամասնությանը, որը թեև «օվկիանոսում մեկ կաթիլ է կազմում, բայց թունավոր լինելով՝ թունավորում է այն ողջ աղբյուրը, որը կոչվում է դատական իշխանություն» և ասաց, որ դրա դեմ պետք է պայքարել։

Դատական իշխանության ներսում էլ, ըստ նրա, այս խնդիրները գիտակցում են և համատեղ ջանքերով փորձում են կասեցնել։

Դատական իշխանությունը ինքնակառավարվող համակարգ է, արձանագրեց Վլադիմիր Վարդանյանը, և այն պետք է լինի նաև ինքնամաքրվող համակարգ, չպետք է հասարակությունում մնա որևիցե քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի պրոֆեսիոնալ և բարոյական որակը։

«Դատական իշխանությունը իրավական պետության ստեղծման, կայացման և զարգացման հիմքն է, առանց դատական իշխանության չենք կարող երաշխավորել իրավական պետության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչների համաձայն երկրի կայուն և հարատև զարգացումը։

Հայաստանի համար ժողովրդավարությունը այլընտրանք չունի․ ժողովրդավարություն առանց իրավական պետության հնարավոր չէ, իրավական պետություն առանց իրավունքի գերակայության հնարավոր չէ, հետևաբար, ակնկալույմ ենք ձեր կողմից համագործակցային մոտեցում օրենսդրության մշակման հարցում»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․