Փոխարժեքներ
30 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամանել են թաղապետերանի շենք:
Նշենք, որ ոստիկանները թաղապետարանի շենքից բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
Նոր Նորքի թաղապեարանում էր Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, ով ամեն կերպ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքն ու արգելում, որպեսզի լրագրողները զրուցեն թաղապետի հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց: