|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հրաժարվում է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանի հետ հեռուստատեսային բանավեճից:
«Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»,- գրել է փոխնախարարը:
Երեկ Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ձիով լուսանկար էր հրապարակել` ուղեկցող գրառմամբ, թե շարունակելու է Դավիթ Բեկի կիսատ գործը: