Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք մեր բանակի հետ գործ չունեք, մենակ գովացեք մեր բանակին. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Մենք ինչ խոսում ենք, Ադրբեջանը ցույց ա տալիս, խայտառակ ա անում մեզի: Բանակից գործ չունեք; Խոսացեք, որ բանակը լավ բանակ ա, հզոր բանակ ա, ինչքան սենց խոսաք, քանդեք բանակը, մենք կթուլանանք, թուրքերը կգան, մեզ կսպանեն»,- ասաց պատգամավորը:
Հարցին` Լելե թեփեն հետ բերելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Աստված չանի պատերազմ սկսվի: Այդ մի դիրքի համար ժողովուրդ չենք տանի, կոտորենք: Էդ դիրքն իրանից բան չի ներկայացնում»:
Դիտարկմանը` 1994-ին այդ դիրքի համար 400 զոհ ենք ունեցել, Սարոյանը պատասխանեց. «Պատերազմի ժամանակ կարող ա հազար էլ լինի: Պատերազմի ժամանակ զոհերը չես կարող հաշվել: Իսկ էդ դիրքն էլ կարող ա մնա, էնքան առաջ գնանք, էն դիրքից գնանք, վերցնենք, հետն էլ սաղին էլ գերի վերցնենք: Դա մի մեծ խնդիր չի: Էսօր բռնենք մի հատ բլուրի համար կռիվ սարքենք ու դաժե մի զինվոր կորցնենք, դա մեր համար ավելի թանկ է»:
Պատգամավորը նաև հայտարարեց. «Եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվավ, էդ բլուրն էնքան հեռու կմնա մեզնից, որ դրանց սաղին կվեկալենք, կբերենք ձեր բոստան փոր կանեն»:
Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ ցանկացած ժամանակ կարող են այդ դիրքը հետ բերել, սակայն այսօր դրա անհրաժեշտությունը չկա: