կարևոր
31204 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 21:56
Քաղաքական

Տիկի´ն Պալյան, որ անամոթ եք` գիտեի, բայց այս կարգի՞...

Տիկի´ն Պալյան, որ անամոթ եք` գիտեի, բայց այս կարգի՞...

Բարոյազրկությունն էլ պետք է չափ ու սահման ունենա․․․

ԱԺ-ի ապազգային ՔՊ-ական խմբակցությունում Շիրակի մարզից Էմմա Պալյան անուն ազգանունով մի պատգամավոր կա։

Բացի ոչ մի բան չասող, դատարկ ելույթներից ու ստատուս գրելուց որևէ լուրջ բանով այդպես էլ աչքի չընկավ փոքրիկ կենսագրություն ունեցող սույն  աղջիկը։

Այսօր ԱԺ-ի ամբիոնից իրենց քաղաքական թիմին բնորոշ մեծախոսությամբ տիկին Պալյանը, որոշել էր ազգային արժեքների և հայրենասիրության փոքր «մաստեր կլաս» ցույց տալ՝  Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Որ անամոթ եք գիտեի, բայց այս կարգի․․․

Ընդունեք թե չընդունեք, բայց  այս ծայրահեղ ծանր իրավիճակի պատասխանատուն ձեր փնթի քաղաքական թիմն է, որի հավատարիմ հետևորդը նաև Դուք եք տիկին Պալյան։

Իսկ Սրբազանը միայն ճշմրատությունն է արձանագրել․․․

Արդեն ձանձրալի է  լսել ձեր հակազգային  քաղաքական ուժից 2018 թվականից ի վեր  շարունակ կրկնվող հայտարարությունները, թե նորից ու նորից մեղավոր են նախկինները՝ վատաբանում ու քարկոծում են, անհիմն պիտակավորում են, աղավաղում են փաստերը, չեն թողնում աշխատենք ու երկիր կառուցենք․․․․

Տիկին Պալյան, դուք լուրջ հարցերից  ավելի լավ է մի խոսեք, մեկ է հասու չէ ձեր համար։ Դուք աշխատեք ծիտիկների ծլվլոցը վայելել ԱԺ-ի բակում, քանի հնարավորություն ունեք (միլիոնավոր դրամ աշխատավարձերի և պարգևավճարների դիմաց շիրակցիներս միայն այդ ծլվլոցային հրճվանքի մասին մանկական գրառումն ենք տեսել այսքան ժամանակ, չհաշված դավաճան իշխանությունների օգտին մեխանիկական ձևով կոճակ սեղմելը)։

Ձեր ցինիկ ու հակազգային տեսակը չի փոխվելու․․

P.S. Կեղծավորության ու դավաճանության ժամանակաշրջանը վաղ թե ուշ կավարտվի․․

Մհեր Մելքոնյան
 
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ