Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ Վատիկանում հանդիպելու պատրաստակամության մասին, որտեղ նախագահները կժամանեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնում է УНИАН-ը։
«Ինչ վերաբերում է օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրին, մեր թիմերը դրական վերաբերմունք դրսևորեցին՝ ստորագրելով հուշագիրը, այնտեղ դեռ աշխատում են իրավաբանները, հաջորդ քայլը համաձայնագրի ստորագրումն ու Ռադայում վավերացումն է։
Իրավաբանները՝ երկուսն էլ ամերիկյան ընկերություններից են։ Ճիշտ է, տարբեր կողմերից: Ես անմիջապես ասացի, որ ամերիկյան ընկերություն ենք վերցնելու, ուժեղ ընկերություն, որին կաջակցի Սպիտակ տունը, որպեսզի հետո մեզ ոչ մի բանում չմեղադրեն։
Այս փաստաբաններն այժմ աշխատում են մեր թիմի հսկողության ներքո։ Իսկ նրանց փաստաբանները իրենց թիմի հսկողության ներքո են»,- հավելել է Զելենսկին։