|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ցուցարարներին հայտնեց, որ վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։
«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից: Քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները», - ասաց նա` շարունակելով. «Գոյություն ունեն քննարկման որոշակի ձևաչափեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Այս ձևաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»։
Սակայն ուսանողները համաձայն չեն առանց լրատվամիջոցների ու ուղիղ հեռարձակման հանդիպել վարչապետի հետ:
Վարչապետի օգնականը նշեց, որ իրենց մամուլի ծառայության նկարած տեսանյութը կտրամադրի նրանց: