Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստ է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ապրիլին՝ Նյու Յորք նրա այցի ժամանակ, եթե նման հարցում ստացվի ռուսական կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ռուսաստանն ապրիլին նախագահելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Սպասվում է, որ Լավրովը կմասնակցի անվտանգության խորհրդի մի շարք նիստերի:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում է հանդիպել Լավրովի հետ, Դյուժարիկն ասել է. «Եթե նա գա Նյու Յորք և հանդիպման հարցում ստացվի, իհարկե, գլխավոր քարտուղարը կհանդիպի նրա հետ»:
«Գլխավոր քարտուղարը կշարունակի խոսել ցանկացածի հետ՝ շարունակելով կատարել իր աշխատանքը», - հավելել է նա: