Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: