|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը դատապարտել է ուրբաթ օրը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել Մոսկվայի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, տեղեկացնում է Mehr-ը։
«Ահաբեկչությունը և անմեղ քաղաքացիների սպանությունն աշխարհի ցանկացած կետում դատապարտվում է, և ցանկացած կառավարություն կամ խումբ, որը կատարում կամ աջակցում է այս հանցագործությանը, պետք է հետապնդվի և հետապնդվի միջազգային դատարաններում»,- ասված է Մոհբերի՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին հասցեագրված ուղերձում:
«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որը հանգեցրել է զգալի թվով անմեղ քաղաքացիների մահվան»,- հավելել է նա։