|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարություն է տարածել այն մասին, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխանակել այլ կալանավորների. այս մասին գրում է «ԻՐՆԱ» գործակալությունը, նշելով՝ նման հայտարարությամբ դիվանագետը հանդես է եկել իրանական բանտում գտնվող ամերիկացի վետերան Մայքլ Ուայթին ազատ արձակելուց օրեր անց:
Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշել է. «Եթե հնարավորություն լինի կալանավորների փոխանակման համար, մենք պատրաստ ենք դրան, որպեսզի ԱՄՆ-ում կալանավորված իրանցի քաղաքացիները վերադառնան հայրենիք»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթը, որը ձերբակալվել էր Իրանում, 13 տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել և մեկնել Շվեյցարիա, որտեղից՝ ԱՄՆ: Հունիսի սկզբին Միացյալ Նահանգներն ազատ էր արձակել իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին: