կարևոր
2818 դիտում, 23 ժամ առաջ - 2025-04-18 13:47
Աշխարհ

Ույղուրները «նոր» Սիրիայում՝ որպես Մերձավոր Արեւելքի վերաձեւավորման գործոն

Ույղուրները «նոր» Սիրիայում՝ որպես Մերձավոր Արեւելքի վերաձեւավորման գործոն
Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ աժում են բախումները գործող իշխանություններին հավատարիմ խմբավորումների եւ տեղի աշխարհազորայինների միջեւ։ Լաթաքիայի եւ Տարտուսի առափնյա շրջանների բնակչության մեծամասնությունը կազմում են ալավիները, այնտեղ քիչ չեն նաեւ քրիստոնյաները, իսկ սուննիները՝ մոտ 20 տոկոս, նըդ որում՝ նրանց թիվը վերջին ժամանկներս զգալիորեն աճել է Կենտրոնական Ասիայից եկած արմատական կրոնական հոսանքների հետեւորդների հաշվին: Ըստ որոշ տվյալների՝ հենց նրանք, այդ թվում՝ ույղուրները, ներգրավվում են ամենակոշտ մեթոդներով ճնշելու բողոքների ալիքը։

«Նոր» Սիրիայում իշխանություն ձեռք բերելով՝ ՀԹՇ խմբավորման առաջնորդ ալ-շարան բազմիցս հայտարարել է՝ Սիրիայում իշխանության վակուումը պետք է լցվի «օրինական եւ լեգիտիմ ճանապարհով»՝ հավելելով, որ դրա համար կպահանջվի 4 տարի։ Ավագ թուրք «ընկերների» (եւ նրանց համադրողների՝ Մեծ Բրիտանիայից եւ Իսրայելից) աջակցությամբ, իրականացվում է նախկին արաբական հանրապետության արմատական վերափոխման գիծ՝ ներառյալ տեղական բնակչութայն ոչնչացումն ու արտաքսումը, որին հաջորդում է թյուրքական/իսլամական խմբերի ներմուծումն աշխարհի տարբեր մասերից։ Օտարերկրյա գրոհայիններին, այդ թվում՝ ույղուրական ծագմամբ, առաջարկվում է ինտեգրվել «նոր» Սիրիայում, որտեղ կկառուցվի շարիաթական պետությունԵնթադրվում է՝ դա կդառնա ույղուր միգրանտների համար ձգողականության մեծ կորիզի ձեւավորման սկիզբը, որոնց ենթադրվում է վերաբնակեցնել նաեւ թուրքական Անատոլիա, ինչը, իբր, թույլ կտա փոխել ժողովրդագրական ներկայիս բացասական միտումները։

Թուրքիայի պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էրհան Աֆյոնկուի խոսքով՝ «մենք շարժվում ենք դեպի աղետ, Թուրքիայի բնակչության աճի տեմպերի նվազումն ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան պատերազմը։ Ի՞նչ կլինի Թուրքիայի հետ, եթե այսպես շարունակվի։ Թույլ տվեք դա հստակ եւ ուղիղ ասել: Անատոլիայում ապրում է տարեց թուրք բնակչություն։ Եթե այն չկարողանա սանձերն իր ձեռքը վերցնել՝ կկորցնի այս հողերում ապրելու հնարավորությունը»։ Ըստ այդմ՝ արժեր ավելի մոտիկից դիտարկել Իսրայելի ժողովրդագրական քաղաքականությանը՝ կազմակերպելով թուրքերի ներգաղթը դրսից«որոշակի ծավալով, ինչպես դա տեղի է ունենում ույղուրների հետ»։ Սինցզյանից միգրանտներին տրվում են այնպիսի արտոնություններ, ինչպիսիք են «ֆինանսական աջակցոթյունը, բնակարան, քաղաքացիություն»՝ ապահովելով մի միջավայր, որտեղ անջատողական շարժումները կարող են ազատորեն գործել աջակցվող թուրք ընտրազանգվածի կողմից, որը համակրում է նրանց ընդհանուր հավատքւ եւ թյուրքական ժառանգությունը: Բացի այդ, աջակողմյան, պանթուրքիստական համերաշխությունը զգալի ճնշում է գործադրում թուրքական կառավարության վրա, նըդ որում, ույղուրներին հատուկ ուշադրություն է դարձվում որպես «թուրք ազգի հնագույն նախնիներ» բնութագրվելու պատճառով (Լինելով Ստամբուլի քաղաքապետ՝ Էրդողանը արեւելյան թուրքեստանը բնութագրել է որպես «թյուրքական պատմության, քաղաքակրթոթյան եւ մշակույթի օրրան»՝ հայտարարելով, որ «արեւելյան թուրքեստանի նահատակները մեր նահատակներն են»: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա 2009ի հունիսին Ուրումչիում տեղի ունեցած անկարգւթյուններին Չինաստանի արձագանքը համեմատել է ցեղասպանության իրականացման հետ։ Վերջին գայթակղությունը վերաբերում է թուրքական անձնագրերին, որոնք հայտնաբերվել են 2014ին Կունմինի ահաբեկչության պատասխանատուների մոտ, որոնք առգրավվել էին Ինդոնեզիայի տարածքով փախչելու փորձի ժամանակ: Reed.J., Raschke D. The ETIM: China’s Islamic Militants and the Global Terrorist Threat. – Santa Barbara: Greenwood, 2010):

Հենց այս համատեքստում արժե դիտարկել Դամասկոսի ներկայիս իշխանոթյունների հայտարարւթյունները ույղուր զինյալների եւ նրանց ընտանիքների զանգվածային հպատակագրման վերաբերյալ, Ռուսաստանում արգելված «Թուրքեստանի իսլամական կուսակցության» (ԹԻԿ) զինյալների առաջադրումը «հետասադական» Սիրիայի իշխանական կառույցներում։ Օրինակ՝ ույղուր զինյալ աբդուլազիզ դավուդ խուդավերդին, որը հայտնի է նաեւ որպես զահիդ (աբու մուհամմադ աթ-թուրքիստանի), որը ԹԻԿ ուժերի հրամանատարն էր, դարձավ բրիգադային գեներալ։ Դեկտեմբերյան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԹԻԿ կայքում, շնորհավորանքներն ուղղված էին երկու ույղուր մարտիկներ աեւլան դուրսուն աբդյուսամեդին եւ աբդուլսելամ յասին ահմեդին, որոնց շնորհվել է գնդապետի կոչում: Ծագումով ույղուրուհի այշե սեյիդօղլուն (այշե էլդիբս), թուրքիայի քաղաքացի, սիրիական ասոցիացիաների հարթակի նախկին նախագահ, նշանակվել է ալ-ջուլիանիի կառավարության կանանց հարցերով վարչության ղեկավար՝ դառնալով նոր կառավարության առաջին կին պաշտոնյան:

Ավելին, «ժամանակավոր նախագահը» բոլոր գրոհայիններին՝ ույղուրներին (մոտ 5 հազար) եւ նրանց ընտանքներին (առնվազն 15 հազար մարդ) առաջարկել է ընդունել Սիրիայի քաղաքացիություն։ Հավելենք՝ Սիրիայում ույղուրների վերաբնակեցման համատեքստում աշ-շարա'ա-ն նման աջակցություն է ցուցաբերել նաեւ նախկինում: Ըստ թուրքական աղբյուրների՝ գրոհայիններին առաջարկվել է տեղի բնակչությունից թաքցնել իրենց ազգային ինքնությունը, այդ թվում՝ չխոսել չինարեն եւ անգլերեն։ 2015ից սկսած ՀԹՇ խմբավորումը ույղուր զինյալներին Իդլիբից սպանված կամ վտարված քաղաքացիների տները (Թուրքիան խրախուսում էր ույղուրների տեղափոխումը Չինաստանից թուրքական Քուրդիստան՝ ներգաղթյալներին նյութական օգնություն տրամադրելով երկիր արտագաղթելիս, որից հետո նրանց ուղարկում էին Սիրիա, որտեղ նրանց տեղավորում էին ԻՊ եւ Ան Նուսրայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նրանց նաեւ հատուկ արտասահմանյան անձնագրեր են տվել, որտեղ պայմանավորվել են Թուրքիայի տարածքում նրանց գտնվելու ռեժիմի մասին։ Թուրքիա ժամանելուն պես նրանց տեղավորում էին առանձին տներում, որտեղ նրանք գաղափարական մշակման էին ենթարկվում, որն արտահայտվում էր իսլամի ուսումնասիրությամբ՝ իր ջիհադական-ծայրահեղական ուղղվածությամբ։ «Ուսուցում» անցնելուց հետո նրանց ուղարկում էին Սիրիա։ Շատ ույղուրներ վերապատրաստվել են այսպես կոչված Ստամբուլի «նոր աշխարհի համալսարանում», որտեղ ուսանել են բազմաթիվ ընտանիքներ եւ ույղուր երիտասարդների ներկայացուցիչներ։ Այս տեղեկությունը հաստատում են նաեւ ՌԴ-ում արգելված «իսլամական պետության» զինյալները, որոնք գերի են ընկել։ Նրանցից մեկը՝ ույղուր օսման իսմեթը, մեր գործակալության լրագրողներին տված հարցազրույցում հաստատել է այդ փաստը, ինչպես նաեւ մանրամասն նկարագրել է թուրքական կառավարության կողմից ույղուրներին ներգրավելու եւ Սիրիայի գաղութացման գործում նրանց օգտագործելու մեխանիզմը):

Ժողովրդագրական կառուցվածքի արմատական փոփոխության նպատակով Սիրիա զանգվածաբար տեղափոխվում են Կենտրոնական Ասիայի այն բնակիչները, որոնք դավանում են սալաֆիական ուղղվածության սուննի իսլամ, եւ ույղուրներին ներգրավելու թուրքական հատուկ ծառայությունների քաղաքականությունը լիովին համապատասխանում է տարածաշրջանի «նոր թյուրքացման» գծին։

Էրդողանի կառավարությունը հեշտացված կարգով ույղուրներին Թուրքիայի քաղաքացիություն է շնորհում, ֆինանսապես օգնում եւ խրախուսում նրանց վերաբնակեցումը Սիրիայի հյուսիս, ինչին նպաստում է նաեւ պետական քարոզչությունը: AP-ին տված հազվագյուտ հարցազրույցում սիրիակն պատերազմին մասնակցելուց հետո Թուրքիայում բնակություն հաստատած ույղուր զինյալները պատմել են՝ իրենց հետաքրքրում էր ոչ թե ջիհադը, այլ ռազմական փորձը՝ հայրենիքում հետագա պայքարի համար: ԻԼԻՊ-ի զինակիցներից գաղտնի՝ «նրանք ուսւոմնասիրել են սիոնիստների գործերը՝ հույս ունենալով գործնականում կիրառել սեփական պետության կառուցման հրեական փորձը»: Դժվարություններ ունենալով Սինցզյանում, որին Պեկինի կենտրոնական իշխանւթյունները վերջին տարիներին մեծ ուշադրություն են դարձնում, ԹԻԿ գրոհայինները հաստատվել են նաեւ Աֆղանստանում եւ Հյուսիսային Վազիրիստանում (Պակիստանում Իսլամաբադի կողմից չվերահսկվող փուշթուն ցեղերի վերաբնակեցման գոտի)։ 2014ի հունիսին Չինաստանի ազդեցության տակ սկսված Zarb-e-Azb ռազմական գործողությունը շատ զինյալների ստիպեց տեղափոխվել Մերձավոր Արեւելք, նըդ որում՝ նրանցից ոմանք վաճառեցին իրենց տները դեռեւս Սինցզյանից տեղափոխվելուց առաջ:

Ելնելով լեզվական եւ էթնիկ ընդհանրություններից՝ Սիրիայում ույղուր գրոհայիններն ավելի շատ հարում են «թյուրքական էթնիկ համերաշխությանը» տեղի թուրքմենների, թուրքերի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայից եկածների հետ։ Զինված հակամարտության աճին եւ թուրքական հատուկ ծառայությւնների կողմից ույղուրներին հավաքագրելուն զուգընթաց նրանց գաղափարախոսությունը սկսեց ավելի շատ խառնվել պանթուրքականների հետ։ Դրանում առանձնահատուկ դեր խաղաց «Ուզբեկստանի իսլամական շարժումը» , որի ազդեցությունը նպաստեց պանթուրքիստական բաղադրիչի ուժեղացմանը «արեւելյան թուրքեստանի իսլամական շարժում» գաղափարախոսության մեջ, ինչը, ի վերջո, հանգեցրեց կազմակերպության անվանափոխությանը թուրքեստանի իսլամական կուսակցության: Կազմակերպության տեսաուղերձներից մեկում ուսպան բաթիրը՝ էթնիկ ղազախ, ընդգծել է՝ իր գաղափարխոսությունը ենթադրում է ազգությունից հրաժարում: «Գոյություն ունի մեր միջեւ անհավատների կողմից  արհեստականորեն գծված գիծ, որը թելադրում է՝ դու Ղազախստանից ոս, Թուրքեստանից, Ուզբեկստանից կամ Ղրղզստանից... կրոնը չի ուղարկվել միայն ղազախներին, կամ ույղուրներին, կամ արաբներին: Մի առանձնացեք։ Ալլահն ասել է․ «մի բաժանվեք, նա ձեզ չի բաժանել Ղազախստանի, Թուրքեստանի եւ Ուզբեկստանի» (Zenn J. Turkistan Islamic Party’s Abdul Shakoor Turkistani killed in Fata air strike //September 2012 Briefs. 28 Sept. 2012. V. 3. № 9.):

ԹԻԿ գաղափարական դոկտրինի բնութագրական առանձնահտկություններից մեկն այսօր կրոնապես մոտիվացված քաղաքական հռետորաբանությունն է. Չինաստանի դեմ զինված պայքարի անհրաժեշտությունը ներկայացվում է ոչ թե կուսակցության առաջնորդների կամքով, այլ ալլահի կամքով: Սակայն, իհարկե, սա ոչ այլ ինչ է, քան քողարկում, ինչի մասին, բացի վերը նշված փաստերից, վառ վկայում է ահաբեկիչների գովազդային նյութերի հրապարակումը՝ իրենց ողջ բազմազանությամբ, բրիտանական առաջատար ԶԼՄ-ների ինտերնետային ռեսուրսներով։

 

Իվան Հախվերդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի