Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ույղուրները քավության նոխազ են դարձել՝ չինական պատվաստանյութերի չժամանման համար». այսպիսի գլխագրով է հանդես եկել թուրքական Karar թերթը։
Խնդիրն այն է, որ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան նախօրեին, մեկնաբանելով հարցը, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին ստանալ, երբ Չինաստանի հետ պայմանավորվածություններ կային, ասել էր. «Այս հարցերը տալիս են նրանք, ովքեր փորձել են փչացնել մեր հարաբերությունները Չինաստանի հետ՝ մեզ համար զգայուն թեմաներ հրահրելով»:
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ Մերալ Աքշեներն ու Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել են Քոջայի այս հայտարարությունը՝ ուղղված առաջին հերթին իրենց, քանի որ երկուսն էին ամենուր բարձրաձայնում «ույղուրներին ցեղասպանելու» մասին և բազմիցս հակազդեցություն ստանում Չինաստանից։
«Թուրք մուսուլման կանայք ենթարկվում են բռնաբարությունների, ցեղասպանության, և, պարզվում է, դա «զգայուն թեմաներ հրահրել է»: Ամոթ։ Բացի այն բանից, որ սա սխալ է, նաև շատ տգեղ է»,– հայտարարել է Աքշեները։
«Դուք կորցրել եք ձեր միտքն ու խիղճը: Դուք կորցրել եք ձեր բանականությունն ու խիղճը: Դուք ոչ միայն պատվաստանյութ եք պտտեցրել: Ի՞նչ խղճով եք օգտագործում ձեր կեղտոտ գործարքում Արևելյան Թուրքեստանի՝ մեր ճնշված եղբայրներին ու քույրերին: Դուք պետք է ամաչեք»,– նշել է Դավութօղլուն։