Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարածաշրջանային մակարդակով ընթանում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների վերաձևավորման նախապատրաստություններ՝ «առաջարկել-ճնշել» ճոճանակային կշռույթներով։ Այս գնահատականը ներկայացրել է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե «Միջին Արևելյան տարածաշրջանում ինչպե՞ս են բախվում ԱՄՆ-ի և Իրանի շահերը»:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ մինչ Իրանը ներկա պահը հարմար չի նկատում բանակցությունների վերսկսման համար, Վաշինգտոնը բանակցային դուռը վերաբացելու հեռանկարի մասին ակնարկներ է անում։ «Այս հարթության վրա կան նաև անուղղակի ուղերձներ և քայլեր՝ երրորդ տարածքների վրա գրանցվող։ Սիրիայում իրանյան ռազմական հենակետեր են հրթիռակոծվում, և դրան հակառակ ուղղությամբ լարվում են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, ինչը դարձյալ միջնորդավորված ուղերձ է Թեհրանին»,- ընդգծել է Շահան Գանտահարյանը։
Անդրադառնալով Վաշինգտոնի և Իրանի միջև հարաբերություններում Լիբանանի դերին՝ նա պարզաբանել է, որ Լիբանանում շարունակում է ահագնանալ ֆինանսատնտեսական շրջափակումը, որը սերտորեն առնչվում է Վաշինգտոնի նախապայմանային վարքագծի հետ։ «Լիբանանում սեղմում են իրանյան ազդեցության գոտիները»,- նշել է քաղաքական վերլուծաբանը։