Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
COP29-ը, որի ընթացքում աշխարհի ուշադրությունը սևեռվելու է Ադրբեջանի վրա, կարևորագույն առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և կրկնելու մեր պահանջը, մեր ակնկալիքը միջազգային հանրությունից», - նշեց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Մերձավորարևելյան հակամարտության պարագայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել պատանդներին ազատ արձակելու կոչով և պահանջով, նույնը պետք է լինի նաև հայ ռազմագերիների պարագայում։
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ ակցիան սկսվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից, որտեղ պետք է նամակ փոխանցեն։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։