կարևոր
3589 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-15 15:16
Հասարակություն

Շուտով մենք ականատես ենք լինելու նոր Մերձավոր Արևելքի. Վարուժան Գեղամյան

Շուտով մենք ականատես ենք լինելու նոր Մերձավոր Արևելքի. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Առաջին աշխարհամարտի արդյունքում գծվեցին մեր տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի ներկայիս վարչական սահմանները։

Երկրորդ աշխարհամարտի արդյունքում՝ գծվեցին Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիները։

Այժմ՝ երրորդ աշխարհամարտի շեմին այստեղ առկա ո՛չ վարչական, ո՛չ ազդեցության գոտիների սահմանները չեն համապատասխանում գետնի վրա ձևավորված իրողություններին։

Ուրեմն շուտով մենք ականատես ենք լինելու նոր Մերձավոր Արևելքի։

Եվ բացառապես մեզանից է կախված, թե արդյոք այդ նոր քարտեզի վրա կունանա սահմաններ Հայաստան պետությունը և որքան երկար կլինեն դրանք։

Բացառապես մեզանից»։