կարևոր
1474 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-17 18:02
Քաղաքական

Սայքս-Պիկոյի ստվերը կախված է Մերձավոր Արեւելքի վրա

Սայքս-Պիկոյի ստվերը կախված է Մերձավոր Արեւելքի վրա

Թվում է՝ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ամոս Հոխշտեյնի այցը Թել Ավիվ «վերջին փորձն» էր Իսրայելի հյուսիսում իրավիճակի փոփոխության հասնելու համար՝ կամ դիվանագիտական լուծում պարտադրելով, կամ նրա առաքելության ձախողումը, եւ այդպիսով ընդունելով, որ Լիբանանում Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը իրականություն է դառնում: Սակայն պարադոքսն այն է, որ, ըստ Al-Arabiya-ի, «շարունակվող դիվանագիտական աշխատանքն այժմ ուղղված է Լիբանանում արդեն հետպատերազմյան փուլին նախապատրաստվելուն, այլ ոչ թե ներկայիս էսկալացիայի դադարեցմանը»: Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ցամաքային սահմանի սահմանազատում անցկացնելու, Իսրայելի եւ հըզբոլլահի միջեւ զինադադար կնքելու եւ գերիների փոխանակում իրականացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը մերժվել է Իսրայելի կողմից: Այժմ պաշտոնաթող բրիգադային գեներալ եւ Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահբա Կատիշան նշում է՝ «եթե իսրայելական բանակը որոշի ցամաքային գործողույուն իրականացնել Լիբանանի ուղղությամբ, ապա նրա մուտքը կիրականացվի սահմանի երկայնքով, այսինքն՝ երեք հատվածներից՝ արեւելյան, արեւմտյան եւ կենտրոնական»: Ճիշտ է, որոշ փորձագետներ կարծում են, որ «ԱՄՆ-ն կխանգարի նման սցենարի իրագործմանը», բայց իսրայելական գրոհների եւ Լիբանանի հարավային գյուղերի գնդակոծությունների թիվն աճում է, եւ դրանք տեղափոխվում են երկրի խորքերը: Ի՞նչ է հաջորդելու:

Արաբական ԶԼՄ-ները հրապարակել են Հոխշտեյնի՝ Իսրայել կատարած առաքելության խնդիրը՝ բանակցություններ սկսել Հըզբոլլահի հետ զինադադարի շուրջ։ Նեթանյահուն, սակայն, իր հետ հանդիպման ժամանակ նշել է․ »Լիբանանի հետ սահմանին անվտանգության հետ կապված իրավիճակն» արմատական փոփոխություններ է պահանջում»: Հըզբոլլահի եւ Իսրայելի միջեւ ամենօրյա բախումները շարունակվում են 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր, երբ Հըզբոլլահը հայտարարեց պաշարված պաղեստինյան Գազայի հատվածի աջակցության ճակատի բացման մասին: Ըստ AFP գործակալության վիճակագրության՝ այս ընթացքում Լիբանանում սպանվել է առնվազն 623 մարդ, մինչդեռ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է՝ իսրայելական կողմից զոհվել է 50 մարդ: Թեեւ ԱՄՆ-ի, Քաթարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ Գազայում հրադադարի հասնելու համար բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, Հըզբոլլահի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների կայուն շրջանակ այդպես էլ չստեղծվեց:

Իսրայելը շարունակում է պնդել՝ չի կարող թույլ տալ Հըզբոլլահին եւ նրա ռազմական զինանոցին մնալ Հարավային Լիբանանում՝ իր հյուսիսային սահմանին: Այժմ նույնիսկ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNIFIL), որոնք 2006 թ-ից հետեւում են Լիբանանի եւ Իսրայելի միջեւհրադադարին, ստիպված են դիմել պաշտպանության ստորգետնյա բունկերներում: Իրադարձությունների նման ընթացքով Գազայում պատերազմի վերաճման իրական սպառնալիք է հայտնվում տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտության մեջ։

Այստեղ հիմնական նրբերանգն այն է, որ ՄԱԿ-ի կողմից 2000 թ-ին Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը ստուգելու նպատակով ՄԱԿ-ի կողմից հաստատված ժամանակավոր 120 կիլոմետրանոց գիծը նշանակվել է Լիբանանում ֆրանսիական ազդեցության եւ Պաղեստինում բրիտանական ազդեցության սահմանին, որը հաստատվել է Սայքս-Պիկոյի 1916 թվականի համաձայնագրի հիման վրա: Սա հիմք հանդիսացավ Լիբանանի եւ Պաղեստինի միջեւ բաժանման սահմանների համար։ Այն սահմանազատվել է 1923 թ-ին, իսկ ավելի ուշ հաստատվել է 1949 թ-ի զինադադարի համաձայնագրում՝ որպես միջազգային սահման Լիբանանի եւ Իսրայելի միջեւ։ Բայց նման գիծը չի համարվում միջազգային սահման, չնայած այն համընկնում է Իսրայելի օկուպացիայի եւ Լիբանանի միջեւ միջազգային սահմանի հետ: Գոյություն ունի 13 տարբեր կետեր, որոնք բռնազավթված են Իսրայելի կողմից, եւ Լիբանանը թողնում է դրանք իր հետեւից, համարում դրանք գրավված լիբանանյան տարածք: Ուստի Իսրայելի հնարավոր պատերազմը Հըզբոլլահի կողմից նշանակում է պատերազմ Լիբանանի հետ եւ կարող է հանգեցնել տարածաշրջանային սահմանների վերաբաշխմանը եւ նույնիսկ լիբանանյան պետականության վերացմանը։

Պատահական չէ՝ Իսրայելը 1967 թ-ի հունիսյան պատերազմի ընթացքում, չնայած, որ Լիբանանը չի մասնակցել դրան, գրավել է Լիբանանի Մաունթ Շեյխի արեւմտյան եւ Հարավային սարահարթի շրջանները եւ Լիբանանի հետ սահմանին տեղադրված փշալարերը հետ է մղել լիբանանցիների թիկունք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1968 թ-ի 425 եւ 426 բանաձեւերի ի հայտ գալուց հետո իսրայելական բանակը զորքերը դուրս բերեց Լիբանանից, բայց իր հսկողության տակ պահեց զինադադարի գծից հյուսիս գտնվող անվտանգության գոտին՝ 10-ից 15 կիլոմետր խորությամբ: 90ական թվականներին Լիբանանն ականատես եղավ իսրայելական երկու խոշոր արշավանքների՝ հաշվեհարդար 1993 թ-ին եւ «ցասման ողկույզներ» գործողությունը՝ 1996 թ-ին։ Ահա եւ հիմա, բայց աշխարհաքաղաքական բոլորովին նոր պայմաններում վտանգված է Լիբանանի ճակատագիրը։

Սակայն այս փուլում Իսրայելը տակտիկապես Դամասկոսի շահերը հակադրում է Բեյրութի շահերին։ «Վտանգված է Լիբանանի ճակատագիրը», - հայտարարել է դրուզների առաջնորդ Վալիդ Ջումբլաթը՝ դա համարելով իր քաղաքական կարիերայում հանդիապծ թերեւս ամենավտանգավոր փուլը: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է՝ «լիբանանցիները ոչինչ չեն կարող անել պատերազմը կանգնեցնելու համար։ Բայց դեռ ոչ ոք չի կարող զսպել Իսրայելի հավակնություններն ու Հըզբոլլահի ձգտումները։ Մերձավոր Արեւելքը շարունակում է վտանգավոր բաբախել՝ ավելի ու ավելի սահելով դեպի տարածաշրջանային մեծ պատերազմ։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի