կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-22 13:07
Տարածաշրջան

Ույղուրները թյուրքեր չեն. չինական զեկույց

Ույղուրները թյուրքեր չեն. չինական զեկույց

Չինական պետական խորհրդի տեղեկատվական գործակալության` ույղուրների վերաբերյալ տարածած զեկույցում նշվում է, որ երկրի արևմտյան շրջաններում բնակվող ույղուրների պապերը թյուրք չեն եղել:

Ըստ զեկույցի` Սինցզյան շրջանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ ծայրահեղականները ցանկանում են երկիրը մասնատել: «Մուսուլման ույղուրների` թյուրքական արմատներ ունենալու պնդումները սխալ են: Իսլամը Սինցզյան է բերվել 10-րդ դարում` պատերազմով, և ույղուրների` իսլամ ընդունելը կամավոր չի եղել, այլ պարտադրված»,- նշված է զեկույցում:

«Սինցզյանը երկար ժամանակ Չինաստանի հողերի անքակտելի մասն է կազմել: Այստեղ երբեք էլ չի եղել, այսպես կոչված, «Արևելյան Թյուրքիստան»: Սինցզյանը, Հան դինաստիայից սկսած, կազմել է Չինաստանի մաս»,- ըստ gazeteduvar.com.tr` ասվում է զեկույցում:

Նշենք, որ Չինաստանը մոտ մեկ միլիոն ույղուրներին պահում է ճամբարներում: Թուրքիան բազմիցս բողոքի նոտա է հղել Չինաստանին` ույղուր-թյուրքերի նկատմամբ վարվող «ասիմիլիացիոն» քաղաքականության համար: