|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Նիկոլ Փաշինյանը, որ գիտի բառերը հայերեն, գիտի՞ նաև նախադասություններ կազմել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ասել՝ Ալիև, դուրս հանի՛ր զորքերդ Հայաստանի Հանրապետության տարածքից: Օրինակ կարո՞ղ է ասել՝ Ալիև, քո պահանջով Հայաստանը սահմանադրություն չի փոխելու։ Օրինակ կարո՞ղ է ասել՝ Ալիև, չնայած նրան, որ դու դեմ ես, բայց ես հրապարակելու եմ տեղեկատվությունը, որով, ինչպես խոստանում էի պատերազմից առաջ, պայթեցնելու եմ Ադրբեջանը: Եվ ամենակարևորը՝ Իլհամ Ալիև, քո պահանջով Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու: Ինձ հետաքրքիր է այս նախադասությունները Նիկոլ Փաշինյան կարո՞ղ է արտասանել»- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։