Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Որևէ հարց չլուծած լինելով հանդերձ՝ իշխանությունն ընդդիմությանն այս անգամ էլ ընդդիմությանը մեղադրում է համակարգը «դեմոնիզացման» մեջ»,-ԱԺ-ում հայտարարաեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Պատգամավորը հարցրեց, որ ինքը ինչն է դեմոնիզացրել, երբ գրավոր հարցրել է ՊԵԿ-ին և Գլխավոր դատախազին, թե հայտարարագիր չներկայացնելը կամ սխալ լրացնելը արդյոք Քրական օրենսգրքի 444 հոդվածով նախատեսած ազատազրկում է ենթադրում։
«Սիրելի հայրենակիցներ, ես պնդում եմ, որ այն փորձանք է լինելու ձեր գլխին, բայց իշխանություններն այդ մասին լռում են»,-հայտարարեց Խամոյանը և հավելեց. «Պատսրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական պատասխանատվության կենթարկվեն այն քաղաքացիները որոնք չեն լրացնի կամ սխալ կլրացնեն եկամտի հայտարարագիրը»։
Օրենքի նախագծի համահեղինակ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ եթե հաջորդ տարի քաղաքացիները քրեական պատասխանատվության ենթարկվեն, ինքը հրապարակային ներողություն կխնդրի խամոյանից, իսկ եթե չլինի նման բան, ապա՝ Խամոյանը։
Նշենք, որ ՔՊ-ն կողմ քվեարկեց եկամտի հայտարարագրի վերջնաժամկետը մայիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղափոխող օրինագիծը։