Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկրում առկա իրողությունների, պատերազմի արդյունքների և ՀՀ-ի ապագայի հետ կապված «Իրավունքը» զրուցել է հայտնի երգահան, այս իշխանությունների օրոք ոչ քիչ ժամանակ Երևան քաղաքի ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսչյանի հետ: Թեև պարոն Մեսչյանը սկզբում հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, սակայն մեր համառությունը որոշ լափով տվեց իր արդյունքը:
-Պարո՛ն Մեսչյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում տեղի ունեցող դառը իրողությունները:
- Աղջիկս, այսքան ժամանակ, հատկապես պատերազմից հետո մի բառ կամ մի տող ինձանից լսե՞լ եք:
- Չենք լսել, պարո՛ն Մեսչյան:
- Ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու եմ ես հիմա լռում:
- Ինչո՞ւ եք լռում, պարո՛ն Մեսչյան:
- Աղջիկս, խոսելու ժամանակը դեռ կգա, հիմա դեռ շատ շուտ է:
- Ինչո՞ւ է, ախր, շուտ: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լինի:
- Ինչ-որ ես պետք է ասեմ, աղջիկս, էս քսան տարի է, ես դա ասում եմ: Որ ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի:
-Էդ դեպքում ինչո՞ւ Ձեր մաքուր կենսագրության վրա, մեղմ ասած, բիծ գցեցիք՝ այս իշխանությունների հետ աշխատելով:
-Իլոնա՛ ջան, ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չէ: Ընդամենը մասնագիտական աշխատանք եմ արել: Բայց չկարողացանք լիքը բան անել, որովհետև ապուշության մեջ ընկանք, ինչ ասեմ: Խնդրում եմ էլի, այսքանով բավարարվեք:
-Ամեն դեպքում, շնորհակալ եմ Ձեզանից, պարո՛ն Մեսչյան, առողջ եղեք:
-Շնորհակալ եմ, աղջիկս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: