կարևոր
1759 դիտում, 13 ժամ առաջ - 2025-04-15 13:55
Աշխարհ

Ռազմաբազաններ Սիրիայում․ դրանց ներկայության հետագա ճակատագիրը բանավեճ է առաջացնում

Ռազմաբազաններ Սիրիայում․ դրանց ներկայության հետագա ճակատագիրը բանավեճ է առաջացնում
Վերջերս համացանցում բազմաթիվ նյութեր են հայտնվել Ռուսաստանի համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական երկու ռազմական օբյեկտների նշանակության եւ ճակատագրի մասին՝ Տարտուս նավահանգստում գտնվող ռազմածովային ուժերի նյութատեխնիկական սպասարկման կետի եւ Լաթաքիայի նահանգի Ջեբլա քաղաքի մերձակայքում գտնվող Հմեյմիմ ՌԴ ռազմաօդային բազայի մասին։ Այս թեմայի նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը, որը դարձել է Մոսկվայի ցավոտ խնդիրը, միանգամայն հիմնավորված է.երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ իշխանության են եկել Ռուսաստանում արգելված թշնամական ահաբեկչական խմբավորման առաջնորդները, որոնց զինված ջոկատների դեմ Մոսկվան պատերազմ էր մղում:

2025 թ-ի մարտի վերջի դրությամբ Սիրիայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ եւ անցումային շրջանի կառավարության ղեկավար ահմադ աշ-շարաան չի պահանջում երկրում ռուսական ռազմական ներկայության պարտադիր եւ շտապ դադարեցում՝ դա հիմնավորելով «սիրիացի ժողովրդի համար» օգուտ ստանալու մտադրությամբ։ Միեւնույն ժամանկ, Մոսկվայի ներկայացուցիչների հետ բանակցությունների երկու փուլերի ընթացքում նա շարունակում է պնդել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադին արտահանձնելու մասին: Ըստ ամենայնի, սա նոր ռեժիմի հիմնական պահանջներից մեկն է, որը ենթակա չէ կատարման: Ռուսական արտասահմանյան ռազմական օբյեկտների պահպանման այլ պայմանների մասին կողմերը նախընտրում են լռել։

Պուտինը երկու անգամ պաշտոնական ուղերձներ է հղել դրան՝ փետրվարի 18-ին եւ մարտին ալավիների՝ տեղի շիաների զանգվածային կոտորածից հետո, որոնք դասվել են ճշմարիտ հավատքից հավատուրաց մահմեդական աղանդների շարքին:

Հարկ է բացահայտորեն ընդունել ռուսների նկատմամբ նոր իշխանությունների հարաբրությունների նկատելի վատթարացումը.փետրվարին նրանց ենթակա ներքին անվտանգության ուժերը, որոնց կորիզը կազմում են «գայաթ թահրիր աշ-շամ» զինյալների ջոկատները, կրակի բացման սպառնալիքով թույլ չեն տվել ռազմական տեխնիկայի ռուսական շարասյունը Ջեբլից Տարտուս անցնել։ Իսկ ավելի վաղ փորձեր էին արվել խոչընդոտել Տարտուսում ռուսական ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման պահեստներից ռազմական ունեցվածքի տարհանմանը։ Նշվել են նաեւ ռուսների նկատմմբ անբարյացակամ վերաբերմունքի այլ դեպքեր, այդ թվում՝ անօդաչու սարքերի օգտագործմամբ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին:

Սիրիական թեմատիկայով նյութերի բազմաթիվ հեղինակներ փորձում են վիճարկել Ռուսաստանի համար Սիրիայում նրա երկու ռազմական օբյեկտների ռազմավարական նշանակությունը։ Տարտուսում ռուսական ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը ստեղծվել է ԽՍՀՄ-ում 1971 թ-ին՝ երկրների միջեւ երկկողմ պայմանագրի համաձայն։ Ի սկզբանե այն նախատեսված էր 5-րդ օպերատիվ (Միջերկրածովյան) էսկադրիլիայի գործողոթյունների ապահովման համար՝ նավերի եւ նավերի նորոգում, վառելիքի, ջրի եւ սպառվող նյութերի մատակարարում։ Մինչեւ 2024 թ-ի դեկտեմբերը նավերն օգտագործոմ էին կետը վառելիքի եւ սննդի պաշարները համալրելու համար։ Տարբեր ժամանակահատվածներում ռզմական հաստատության անձնակազմը բաղկացած էր 4-50-ից 1700 ռազմական եւ քաղաքացիական մասնագետներից՝ չհաշված օբյեկտը հսկող ծովային հետեւակայիններին եւ դեսանտայիններին:

Պետք է խոստովանել՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի ռազմաքղաքական ղեկավարությունը, մինչեւ 2013 թ-ի սեպտեմբերը, պատշաճ նշանակություն չի տվել սիրիական Տարտուսում գտնվող ծովային օբյեկտին։ Իր նպատակային նպատակներով ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ակտիվ օգտագործման պատճառը Միջերկրական ծովային նավատորմի էսկադրիլիայի վերակառուցումն էր՝ բաղկացած 10 նավից եւ մարտական աջակցության նավերից: 2015 թ-ի հոկտեմբերին Տարտուս ծովային նավահանգստի ջրերում Ռուսաստանը սկսեց հատակի խորացման, լողացող նավամատույցների ամրացման եւ քաղքացիական ենթակառուցվածքների մեխանիզմների մասամբ թարմացման աշխատանքները։ Մեկ տարի անց երկու երկրների ռազմական գերատեսչությունները սկսեցին փաստաթղթեր պատրաստել Տարտուսում ռուսական նավատորմի նավերի համար մշտական բազա ստեղծելու համար։ Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագիր՝ Տարտուս նավահանգստում վերոնշյալ կետւ տեղակայման ընդլայնման եւ ռուսական ռազմանավերի՝ սիրիական տարածքային ծով մուտք գործելու մասին, ստորագրվել է 2016 թ-ի դեկտեմբերին եւ ուժի մեջ է մտել մեկ տարի անց։Համաձայնագրի պայմանների համաձայն՝ անվտանգության կետը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը՝ 49 տարի ժամկետով անվճար օգտագործման՝ Սիրիայի քաղաքացիական եւ վարչական իրավասությունից լիակատար անձեռնմխելիւթյամբ: Նախատեսվում էր ռազմանավերի առավելագույն միաժամանակյա ներկայություն, այդ թվում՝ ատոմակայանով, 11 միավորի չափով։ Նավամատույցի սկսված, բայց չավարտված արդիականացումից հետո ՌԴ- ռազմածովային ուժերի տվյալ կետը կարող էր դառնալ լիարժեք ռազմածովային բազա՝ իր բոլոր բնորոշ ենթակառուցվածքներով եւ ծանր նավերի՝ հածանավերի եւ ավիակիրների տեղակայման հնարավորությամբ: Այն կարող էր կատարել Աֆրիկյան եղջյուրի տարածքում գործող նավերի ապահովման խնդիրները՝ դրանք Ջիբրալթարի նեղուցով անցնելով Ատլանտյան օվկիանոս, որը Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի գործառնական պատասխատվության գոտին է։ Տարտուսի վրա հիմնված ռուսական նավերը լիովին վերահսկում են իրավիճակը Միջերկրական ծովում, դիմակայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմերին եւ ծածկում թուրքական Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները:

2025 թ-ի հունվարին Սիրիայի նոր կառավարությունը միակողմանի կարգով խզել է Ռուսաստանի կողմից Տարտուս նավահանգստի քաղաքացիական մասի վարձակալության պայմանագրը։ Դա, սակայն, դեռ չի ենթադրում ռազմաբազայի վերացում։ Նոր իշխանությունները, հավանաբար, կարող էին համաձայնել երկրում ռուսական ռազմածովային օբյեկտի հետագա գոյությանը՝ զենքի, սիրիական ռեժիմին դիվանագիտական եւ այլ աջակցության դիմաց: Անկասկած, Տարտուսում Ռուսաստանի ռազմածովային բազան Հմեյմիմ ավիաբազայի հետ համագործակցությամբ ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ նույնիսկ փոքր ուժերով եւ միջոցներով թույլ է տալիս զսպել ՆԱՏՕ-ի նկրտումները Միջերկրական ծովում։ Սա հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին եւ Թուրքիային։ Զրկվելով դրանից՝ Ռուսաստանը ստիպված կլինի մտածել միջերկրածովյան այլ երկրներում նմանատիպ օբյեկտի մասին։

Համացանցի որոշ օգտատերեր կարծում են՝ Ռուսաստանին անհրաժեշտ է թողնել Սիրիայում ռազմածովային ներկայության պահպանմանն ուղղված ջանքերը եւ նախաձեռնողական կարգով Տարտուսից շտապ տարհանել տեխնիկան, ռազմական գույքը եւ նյութական միջոցները՝ իր զինվորակնների եւ քաղաքացիական անձնակազմի կյանքը պահպանելու համար: Համաձայնենք, որ գոնե մեկ ռուսի կյանքը ավելի թանկ է, քան հազարավոր տոննա երկաթ եւ բետոն օբյեկտ, որը ծախսվել է վերոնյալ կայանի ենթակառուցվածքների կառուցման եւ արդիականացման վրա։ Համաձայնենք նաեւ, որ ներկայումս բազան եւ նրա զորախումբը հայտնվել են թշնամական շրջապատի օղակում, մշտապես ենթարկվում են զինված հարձակման իրական սպառնալիքի:

Մեր վայ-կառավարիչները անտաղանդ կերպով խեղճացնում էին Ռուսաստանի անվտանգության ապահովման համար տարիներ շարունակ օգտագործվող ռազմական օբյեկտները հարավային Եմենում՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Սոկոտրա արշիպելագի վրա տեղակայված կետը, Վիետնամում՝ Հարավչինական ծովի ափին գտնվող Կամրան ռազմական բազան՝ խորը ծովային նավահանգստով եւ լավ օդանավակայանով, Կուբայում՝ Լուրդեսի Ռադիո եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնը ... Ընդ որում՝ ամեն անգամ բարձրաստիճան ռուս քաղաքկան գործիչները բացատրում էին ռուսների հեռանալն այդ երկրներից կամ դրանց պահպանման համար միջոցների բացակայությամբ, կամ էլ «իրենց արեւմտյան գործընկերներին չբարկացնելու» ցանկությամբ։

Բայց Կուբայում ռուսական ներկայությունը պահպանելու համար տարեկան ընդամենը 400 հազար դոլար էր պահանջվում։ Դժվար է հավատալ, որ Մոսկվան 1990-ականների վերջին չէր կարողանում նման գումար գտնել։ Հիմա մսխենք Տարտուսը. այն վայրկենապես գրավելու են թուրքերը, բրիտանացիները կամ ամերիկացիները։ Օրինակ, Քամրանը շահագործվում է ամերիկացիների կողմից. Սոկոտրա կղզի՝ երկարաժամկետ վարձակալությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Մեծ վստահությամբ կարելի է ենթադրել՝ արաբական արմատականների եւ ծայրահեղականների ռեժիմը Դամասկոսում երկար չի գոյատեւի։ Նույնիսկ, չնայած Անկարայի ակնհայտ օգնությանը։ «թահրիրի» առաջնորդին չեն ների ալեւիների եւ քրիստոնյաների կոտորածները։ Երկրում բնակվում են ոչ միայն հավատարիմ սուննիներ, այլեւ դրուզների, քրդերի, հայերի ազդեցիկ համայնքներ, որոնք վայելում են զգալի միջազգային աջակցություն։

Դեռեւս փաստ չէ, որ Արաբական թերակղզու արաբական պետությունների իշխող թագավորական վարչակարգերը բարեհաճ կլինեն Աբու Մոհամմադ ալ-Ջուլանիի նկատմամբ, ով հիմնականում կողմնորոշվում է դեպի Թուրքիա: Դա նաեւ չպետք է հույս դնի այնպիսի երկրների օգնության վրա, ինչպիսիք են Հորդանանը, Եգիպտոսը եւ Ալժիրը: Հարավային հարեւան Իսրայելն արդեն հայտարարել է իր դիրքորոշումը եւ շարունակում է ի չիք դարձնել նախկին վարչակարգից մնացած Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները։

Այժմ անհնար է կանխատեսել այս երկրի ապագան։ Դրա ներսում, ինչպես նաեւ պարագծի երկայնքով, աստիճանաբար հասունանում են անկանխատեսելի կործանարար գործընթացներ, որոնք կարող են հիմնովին հեռացնել պուտչիստներին։ Սիրիացի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի խստացմանն ուղղված նրանց գործողությունները միայն նպաստում են երկրում իրավիճակի ապակայունացմանը։

Հենց այդ պատճառով Ռուսաստանը չպետք է շտապի, այլ շարունակի բոլոր հնարավոր միջոցներով հասնել Սիրիայում իր ռազմական ներկայության պահպանմանը։ Միանգամայն բնական է, որ դա պետք է արվի՝ պահպանելով պայմանագրային եւ բարոյական պարտավորությունները։ Այդ թվում եւ, առաջին հերթին, տապալված նախագահ Բաշար Ասադի եւ նրա մերձավորների նկատմամբ։

 

 

Յուրի Վեսելյով

Ռազմական մեկնաբան

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի