|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է ԼՂ-ում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է РИА Новости-ին։
Նա հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
«Ստեղծված իրավիճակում ոչ ոք չի չեղարկել այդ փաստաթուղթը, որը նախատեսում է, որ մեր խաղաղապահները տարածաշրջանում կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
Իհարկե, իրավիճակը «տեղում» կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել ճանաչել Ղարաբաղի սեփականությունը Ադրբեջանի կողմից, որն ապահովվել է ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի հանդիպումից։
Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ: Դա տեղի է ունենում փոխադարձ հարգալից և կառուցողական մթնոլորտում»,- ընդգծել է նա։