Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները միջազգային հանրությանը կոչ են արել չճանաչել Սիրիայում սպասվող նախագահական ընտրությունները: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների արտգործնախարարներս, ցանկանում ենք հասկացնել, որ Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունները չեն լինի ազատ և արդար»,- ասվում է հայտարարության մեջ:
Արտգործնախարարները դատապարտել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անվերապահորեն մերժել Ասադի վարչակարգի օրինականությունը ապահովելու փորձը՝ առանց վերացնելու մարդու իրավունքների լուրջ խախտումները և մասնակցությունը ՄԱԿ-ի կողմից սկսված քաղաքական գործընթացներին՝ հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Պետդուման Սիրիայի ժողովրդական խորհրդի կողմից հրավեր է ստացել դիտորդներ ուղարկել Սիրիայի նախագահական ընտրություններին:
Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին: