Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Կրեմլը լրջորեն անհանգստացած է Սիրիայում տեղի ունեցող բռնություններից, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սիրիայում բռնություն կա, որը չի կարող մեզ խորը անհանգստություն չպատճառել: Այդ մտահոգությունը կիսում են աշխարհի շատ երկրներում և միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։ Մարտի 7-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ափամերձ շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին: Մարտի 8-ին Սիրիայի անցումային կառավարությունը լրացուցիչ բանակային ուժեր է ուղարկել ափամերձ շրջաններ՝ այնտեղ անվտանգությունը վերականգնելու և նախկին նախագահին աջակցող զինված անձանց կողմից դիմադրությունը ճնշելու համար: Մարտի 9-ին մի շարք շրջաններում բախումները վերսկսվել են։
Ըստ վերջին տվյալների՝ 1300-ից ավելի մարդ է մահացել, խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թիվը հասել է 973-ի։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին, որը կազմում է Սիրիայի բնակչության 12%-ը։