Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ և նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊ-ական համայնքապետ։
Մարտուն Գրիգորյանը իր հայտարարությունում կնշի նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրու կառավարման հետագա հարցերում։
Երեկ ողջ հանրապետությունը սպասում է Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը գրաված Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան քաղաքական 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնեցին, որ իրենց ձայնը կտան Վարդան Ղուկասյանին։
Ընդդիմությունը սպասում էր Մարտուն Գրիգորյանի վճռորոշ ձայնին։ Եթե Մարտուն Գրիգորյանը չհամաձայներ ձայն տալ Ղուկասյանին, ապա Գյումրին պետք է ևս մեկ անգամ ընտրի։