|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը` Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարևոր դերակատարում ունի Աժ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը:
«Ըստ գյումրեցիների, հենց նա է ակտիվիստներին՝ Կարեն Պետրոսյանին, Արմեն Ներսիսյանին և մի քանի այլ դասախոսների դրդում իրավիճակը սրել: Ըստ ծրագրի, վերջում՝ ամենավճռական պահին, կհայտնվի ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, և կհանդարտեցնի ժողովրդին՝ իշխանությունների մոտ բարձրացնելով իր արժեքը: Պերմյակովյան իրադարձությունների ժամանակ նա հենց այդպես վարվեց: Հիմա երկրորդ փորձի ժամանակն է եկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։