Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համամիտ չէ այն կարծիքին, թե Գյումրին հանցավոր քաղաք է: Ըստ նրա` Գյումրիում լարված մթնոլորտ չկա, կյանքը նորմալ շարունակվում է, բացարձակապես ոչ մի խնդիր չկա:
Լրագրողների հետ զրույցում, Yerkir.am-ի խնդրանքով, Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Գորիսի դեպքերին: «Դեպքեր են, որոնք ստացվում են: Որակել, որ հանրապետությունում կա ձեւավորված ինչ-որ մթնոլորտ, դա այդպես չէ: Դեպքեր է, որ լինում են: Բնականաբար, հանրապետության բոլոր մարզերում էլ նմանատիպ դեպքեր լինում են: Ցավալի է, իհարկե, որ լինում են, մանավանդ` մահվան ելքով: Վերագրել, թե Սյունիքը կամ Շիրակը կրիմինալ մարզեր են, անընդունելի է: Մանավանդ` նման հայտարարություններ անելու դեպքում պետք են կոնկրետ վիճակագրական տվյալներ բերել»,- հայտարարեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե զուգադիպությո՞ւն է, որ միշտ նման պատմությունների մեջ հայտվում են կոնկրետ մարդիկ, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ, այնուամենայիվ, լինում են դեպքեր, որ կրկնվում են: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ, Գյումրիի դեպքերի հետ կապված, իր անունը շրջանառվեց, իր անունը կապվեց այդ միջադեպին, բայց եւս մեկ անգամ վստահեցրեց, որ բացարձակապես կապ չունի` թացը չորի հետ խառվեց:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե այս դեպքում ոստիկանապետի ռիսկը կհերիքի՞ ասել` արա', դուք մարզպե՞տ եք, թե՞ գողական, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ պետք է ոստիկանապետից հարցնել: Մարտուն Գրիգորյանը հիշեցրեց, որ գողականների մասով ոստիկանապետի ասածն իրեն չէր վերաբերում: