կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 09:52
Քաղաքական

Մարտուն Գրիգորյանը ոչ նախանձելի վիճակում է. «Ժամանակ»

Մարտուն Գրիգորյանը ոչ նախանձելի վիճակում է. «Ժամանակ»

«Թեև խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, սակայն Շիրակի մարզում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում։ «Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, Շիրակի մարզի մեծամասնականով ընտրված Արման Սահակյանը մարզի փոքրիկներին տոպրակներ է բաժանում։ Արդեն բաժանվել են Արթիկում, Գյումրի քաղաքում։ Մարդկանց մի մասն էլ սպասում է, թե Գյումրու քաղաքաետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչով աչքի կընկնի, քանի որ գրեթե ակնհայտ է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով հենց նրանք են առաջադրվելու։ Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում։ Նա չէր բացառում, որ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի, բայց ինչպես երևում է՝ ՀՀԿ-ն նրան չի վստահելու այս տարածաշրջանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։