կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 09:54
Քաղաքական

Մարտուն Գրիգորյանը կստանձնի Գյումրիի քաղաքապետի պաշտո՞նը. «Հրապարակ»

Մարտուն Գրիգորյանը կստանձնի Գյումրիի քաղաքապետի պաշտո՞նը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ամենուր, իշխանությունների միակ «թեման» հանրաքվեն է։ Երեկ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, որը հանրաքվեի շտաբի պետի տեղակալն է, ԱԺ միջանցքում իր շուրջն էր հավաքել նախկին եւ ներկա ԲՀԿ-ականներին։ Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ ինչ հանձնարարականներ էր տալիս Կարապետյանը։ «Ոչ մի, իրավիճակով էր հետաքրքրվում»։ Իսկ հանձնարարականնե՜ր։ «Ես կուսակցական չեմ եւ իմ համար եմ «այո» քարոզում»։ Ի դեպ, Գրիգորյանի համար այս հանրաքվեն դառնալու է լուրջ ստուգատես, մեր տեղեկություններով, եթե նա հաջողի, ապա կարող է ստանձնել Գյումրիի քաղաքապետի այդքան փափագած պաշտոնը, եթե ոչ, ստիպված կլինի մտնել որեւէ կուսակցական ցուցակ։ Հարցրինք՝ կվերադառնա՞ք ԲՀԿ։ «Իմ համար էդ թեման փակ է»։ Իսկ այլ կուսակցության ցուցակ։ «Թող ժամանակից առաջ չընկնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում