| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համացանցում և այլ տպագիր լրատվամիջոցներում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմից վերջին օրերին կուսակցության մարզային կառույցը կազմաքանդելու հետ կապված տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք հետևյալը.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցը լուծարվել է 2012թ. սկզբին ` կապված սպասվող խորհրդարանական ընտրություններին ըստ ընտրատարածքների նախապատրաստվելու հրամայականի հետ: Մարտուն Գրիգորյանին այդ ժամանակ վստահվել է ԲՀԿ թ. 34 ընտրատարածքային խորհրդի ղեկավարումը:
Խորհրդի գրասենյակն այսօր էլ բնականոն հունով իրականացնում է իր գործառույթները: Այս օրերին` երեք տարի անց, չեղած կառույցի կազմաքանդումը Մարտուն Գրիգորյանին վերագրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական շառլատանություն: Բացարձակ անհիմն, մերկապարանոց այս տեղեկատվությունը, ըստ մեզ, ճանապարհ անցած մարդկանց միջև անհաշտություն, կասկածամտություն սերմանելու, ԲՀԿ-ի ղեկավարության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի` տարիների ընթացքում ձևավորված գործնական և միևնույն ժամանակ ջերմ մարդկային հարաբերությունները ստվերելու անբարո նպատակ է հետապնդում:
Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հորդորում է լրատվամիջոցներին պատգամավորի փոխարեն չպատասխանել ենթադրյալ հարցերին, չտրվել երևակայությանը և բոլոր հարցերի պատասխաններին սպասել առաջիկայում, իր կայքէջում:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակ