|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեր տեղեկություններով` պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու որոշումները կայացնող համապատասխան հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում քննարկելու է քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանի եւ Շմավոն Գալստյանի ազատ արձակման հարցը:
Նրանց պայմանական ազատ արձակելու ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին: Այնպես որ, չի բացառվում, որ մինչեւ ՀԱԿ-ի` ապրիլի 8-ի հանրահավաքը այս երկու քաղբանտարկյալները եւս լինեն ազատության մեջ:
Որոշ տեղեկությունների համաձայն` իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու այս ճանապարհն են ընտրել: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` նրանք դեռեւս չեն ուզում այս տարբերակը կիրառել նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Վերջինիս պայմանական ազատվելու ժամկետը լրանում է 2011 թ. ապրիլի 6-ին, Ս. Միքայելյանինը` ուղիղ մեկ տարի հետ: